Թուրքիայում պնդում են, որ հարեւան երկրները թաքցնում են թռչնագրիպով վարակվելու դեպքերը

PanARMENIAN.Net - Ամերիկացի փորձագետների խումբը, որը ներկայումս ուսումնասիրում է թռչնագրիպի հետ կապված իրադրությունը Թուրքիայում, շաբաթվա վերջին կայցելի Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան: Այդ մասին հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատան խոսնակը: Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը սահմանակից են արեւելյան Թուրքիային, որտեղ դեկտեմբերին թռչնագրիպ հայտնաբերվեց, որից արեւելյան Թուրքիայում մինչ օրս մահացել է 4 մարդ: Ընդհանուր առմամբ, երեկվա տվյալներով, Թուրքիայում թռչնագրիպից մահացել է 5 մարդ: Ամերիկացի մասնագետների թիմը Հարավային Կովկասից կվերադառնա հաջորդ շաբաթ եւ իր ուսումնասիրությունների արդյունքները կներկայացնի Թուրքիայի կառավարությանը: Թուրք պաշտոնյաները մտավախություն են հայտնել, որ որոշ հարեւան երկրներ թաքցնում են թռչնագրիպի դեպքերը: «Մեր հարեւանությամբ գտնվող որոշ երկրներ թաքցնում են հիվանդությունը», - ասել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարար Մեհդի Էքերը` առանց մանրամասնելու, թե սահմանակից որ երկրների մասին է խոսքը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---