Freedom House-ը կարող է Ադրբեջանի հանդեպ կիրառել «Մագնիտսկու ցուցակը» 1 հունիսի 2013 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը մտահոգություն է հայտնել ընդդիմադիրների, երիտասարդ ակտիվիստների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձերբակալությունների առնչությամբ Ադրբեջանում: Այդ մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում հայտարարել է Freedom House-ի ղեկավար, ԱՄՆ պետքարտուղարության նախկին տեղակալ Դևիդ Քրեմերը: Նա դիմել է Ադրբեջանի կառավարությանը՝ հորդորելով հանդուրժողականություն դրսևորել ու հարգել մարդու հիմնարար իրավունքները: Վերջին հետապնդումներն Ադրբեջանում նա կապել է առաջիկա նախագահական ընրությունների հետ: «Այդ ամենը վկայում է այն մասին, որ կառավարությունը, օգտագործելով վարչական ռեսուրսը, ճնշում է գործադրում ընդդիմադիրների վրա»,-ասել է նա: Ըստ Քրեմերի, իրավիճակը ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ Ադրբեջանում գնալով վատթարանում է: Նա նշել է, որ Օբամայի վարչակազմը ևս մտահոգված է ստեղծված իրավիճակով Ադրբեջանում: «Ադրբեջանը մեզ համար շատ կարևոր երկիր է և այն, ինչ այնտեղ կատարվում է, չի կարող մեզ չմտահոգել: Ուստի մենք կոչ ենք անում կառավարությանը հարգել ստանձնած պարտավորությունները: Թեև «Մագնիտսկու օրենքը» վերաբերում է Ռուսաստանին, սակայն խոսակցություններ են գնում, որ այն կարող է կիրառվել նաև այնպիսի երկրների դեպքում, ինչպիսին Ադրբեջանն է»,-ասել է նա: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |