Տիգրան Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդևը քննարկել են գազի գնի սուբսիդավորման հարցը 1 հունիսի 2013 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանը Մինսկում երկկողմ հանդիպում է ունեցել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներին և դրանց Հայաստանի մասնակցության հնարավոր ձևաչափերին: Վարչապետ Սարգսյանը նշել է, որ այդ ուղղությամբ այժմ պետք է հստակեցնել տեխնիկական այն հարցերը, թե ինչպիսի քայլերով պետք է առաջ գնալ: Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ քննարկել է նաև երկկողմ հուշագրի ստորագրման հարցը: Դմիտրի Մեդվեդևը ևս կարևորել է Հայաստանի ներգրավվածությունը եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներին և նշել, որ անհրաժեշտ է միայն գտնել համագործակցության պատշաճ ձևաչափ: Անդրադառնալով էներգետիկ ոլորտում փոխգործակցությանը՝ ՀՀ կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ «Ռոսատոմ»-ի ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի հետ ատոմային նոր էներգաբլոկի կառուցման ֆինանսավորման հարցում առկա է լիակատար փոխըմբռնում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջին փուլում նախ աշխատել գործող ատոմակայանի գործունեության ժամկետի երկարաձգման, այնուհետև՝ նոր բլոկի կառուցման շուրջ: Կողմերն անդրադարձել են նաև գազի գնի 30 տոկոս սուբսիդավորմանը, մասնավորապես, թե ինչ սկզբունքների ներքո պետք է այն գործի: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այն կիրառել գրանտային բաղադրիչի տեսքով, ինչի շուրջ բանակցությունները դեռևս կշարունակվեն: Խոսելով Հայաստանի համար դոնորների կոնֆերանսի կազմակերպման մասին՝ Դմիտրի Մեդվեդևը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստակամ է մասնակցել կոնֆերանսին և նպաստել դրա հաջող անցկացմանը: Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները քննարկել են երկկողմ առևտրաշրջանառության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև համատեղ այլ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Փաշինյանն ու Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից և սահմանազատումից Երևանում մեկնարկում է Ռաֆարենի նախաձեռնած «Խաղաղության շրջիկ համալսարանի» վերապատրաստման դասընթացը ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ |