Կարեն Անդրեասյան. Մեր երկրում դեռ կան մուրացիկ և թափառաշրջիկ երեխաներ![]() 1 հունիսի 2013 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Երեխաների պաշտպանության հարցերով լիազոր մարմինները որոշակի քայլեր ձեռնարկում են բարելավելու այս ոլորտը, սակայն այդ քայլերը հաճախ բավարար և արդյունավետ չեն լինում: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, խոսելով երեխայի իրավունքների պաշտպանության համակարգում առկա խնդիրների մասին՝ նշում է, որ ամենամեծ խնդիրը հենց այդ համակարգի անկատարությունն է: «Սկսած Խնամակալության և հոգաբարձության մարմիններից, որոնք համայնքային մակարդակում երեխաների կյանքի համար կարևորագույն որոշումներ են կայացնում, հաճախ ոչ մասնագիտական մոտեցումներ դրսևորելով, մինչև Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողով, որի գործունեության արդյունավետությունը ևս մեծ հարցականի տակ է այսօր դրվում: Անհրաժեշտ է երեխաների պաշտպանությանն անդրադառնալ ոչ միայն հունիսմեկյան այս տոնի շրջանակներում, այլ առկա խնդիրները մշտապես պահել ուշադրության կենտրոնում: Մշտապես հիշել, որ մեր երկրում դեռ կան կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված մուրացիկ և թափառաշրջիկ երեխաներ, առանց ծնողական խնամքի մնացած, բռնության ենթարկված և հաշմանդամ երեխաներ, ծայրահեղ աղքատության մեջ գտնվող երեխաներ, ովքեր զգում են պաշտպանության կարիք ավելի, քան մյուսները», -այսպես է շնորհավորել Օմբուդսմենը երեխաներին հունիսի 1-ի կապակցությամբ և մաղթել է նրանց անհոգ մանկություն և լուսավոր ապագա: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |