Ամեն ինչ անում ենք՝ ապահովելու ձեր անհոգ մանկությունը. Քաղաքապետը՝ երեխաներին 1 հունիսի 2013 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել: «Ամբողջ աշխարհի հետ մայրաքաղաք Երևանն էլ է այսօր նշում երեխաների պաշտպանության միջազգային օրը: Այսօր, առավել քան տարվա մյուս օրերին, բոլորի ուշադրությունը սևեռված է ձեր վրա ու բոլորը ցանկանում են առանձնակի ուրախություն պատճառել ձեզ: Երևանի քաղաքապետարանն էլ, բնականաբար, արել է հնարավորը ձեր տոնն առավել հաճելի ու հիշարժան դարձնելու համար: Տոնական այս օրը երևանցի բոլոր փոքրիկներին ու ընդհանրապես աշխարհի բոլոր երեխաներին խաղաղ ու անհոգ մանկություն եմ մաղթում: Ուզում եմ, որ դուք, սիրելի փոքրիկներ, առողջ մեծանաք ու արդարացնեք ձեր ծնողների` ձեզ հետ կապած բոլոր հույսերը: Մենք, մեծերս, ամեն ինչ անում ենք՝ ապահովելու ձեր անհոգ մանկությունը, երջանիկ, հարմարավետ ու ապահով ապրելու ձեր իրավունքը, քանզի դուք եք մեր ձեռքբերումների ժառանգորդն ու անմիջական շարունակողը, մեր երկրի ապագան: Նաև ուզում եմ, որ շատ սիրեք մեր սիրելի մայրաքաղաք Երևանը, հոգ տանեք նրա մասին, որովհետև Երևանը հենց ձեր քաղաքն է ու դուք եք նրա վաղվա տերը: Կապույտ երկինք, առողջ ու երջանիկ մանկություն եմ մաղթում բոլորիդ»,- ասված է քաղաքապետի ուղերձում: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |