Երեխաների պաշտպանության միջազգային օրվա միջոցառումները կշարունակվեն մինչև ուշ երեկո![]() 1 հունիսի 2013 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Երեխաների պաշտպանության միջազգային օրվա միջոցառումների շրջանակում Ազատության հրապարակն այս անգամ ևս վերածվել է կավճանկարչության մրցահարթակի: Աշխատանքներին հետևել է նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ փոքրիկների տոնն առավել հագեցած դարձնելու նպատակով, կավճանկարչությանը զուգահեռ, մանկական սիրված համույթների մասնակցությամբ, հրապարակում կազմակերպվել էր տոնական համերգային ծրագիր: Քաղաքապետը շրջել է հրապարակում, ծանոթացել փոքրիկների աշխատանքին, զրուցել նրանց ծնողների և երեխաներին մաղթել անհոգ ու երջանիկ մանկություն: Տոնական միջոցառումների շրջանակում մինչև երեկոյան 20:00-ն Ազատության հրապարակում նախատեսված են նաև վիկտորինաների և ուրախ խաղերի անցկացում, փոքրիկներին սպասվում են նաև հաճելի անակնկալներ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև «Հաղթանակ» զբոսայգի, որտեղ ևս Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ տոնական միջոցառումներ են անցկացվում: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Հաղթանակ» զբոսայգում առավոտյան ժամը 10:00-13:00-ը մինչև 15 տարեկան երեխաների համար զբոսայգու 20 կարուսելներն ու ատրակցիոններն անվճար էին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի այցելության պահին այգին մարդաշատ էր և ամենուր տոնական տրամադրություն էր: Քաղաքապետը շրջել է զբոսայգում, զրուցել մանուկների և նրանց ծնողների հետ. «Ծնողների համար չկա ավելի մեծ հարստություն, քան իրենց երեխաները: Ու հատկապես այս օրը կմաղթեի, որ բոլոր երեխաները լինեն առողջ, երջանիկ ու ապրեն խաղաղ և անհոգ»: «Հաղթանակ» զբոսայգում նախատեսված տոնական միջոցառումները կշարունակվեն մինչև ուշ գիշեր: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |