Ճգնաժամային կառավարման տարածաշրջանային կենտրոն` Լուսակերտում 1 հունիսի 2013 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը մեկնել էր Կոտայքի մարզ` Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Լուսակերտ» վարժահրապարակ: Շրջայցի հիմնական նպատակն էր ծանոթանալ վարժահրապարակի կառուցապատման և վերանորոգման աշխատանքների ընթացքին։ Վերջերս Շվեյցարիայի մայրաքաղաք Ժնևում տեղի ունեցած Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմի 4-րդ նստաշրջանի ընթացքում կայացած հանդիպումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՄԱԿ-ի հետ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան դարձնել տարածաշրջանային ուսումնական կենտրոն: Ամբողջությամբ նորոգելուց և տարածքը բարեկարգելուց հետո այն վերածվելու է տարածաշրջանային նշանակության և միջազգային չափանիշներին համապատասխան ուսումնական բազայի` ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողների գործնական պարապմունքների, փրկարար ծառայության աշխատակիցների վերապատրաստման, ինչպես նաև տեղական ու միջազգային ուսումնավարժություններ անցկացնելու համար։ 2012 թ. հիմնանորոգվել են գրեթե բոլոր շինությունների տանիքները, ամբողջությամբ վերանորոգվել ու կահավորվել են տեսական դասընթացների լսարանները, լոգասենյակները, արդեն պատրաստ են արգելքների հաղթահարման, պարանային աշխատանքների, «փլատակների» և «ստորգետնյա թունելների» բացօթյա վարժահրապարակ-տեղամասերը, տարածքը մաքրվել է ու կանաչապատվել։ ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ այս տարվա մի քանի ամիսների ընթացքում վերանորոգվել են ուսումնական բազայի հյուրանոցի տանիքն ու մեկ հարկը, որտեղ կարող է հյուրընկալվել շուրջ 50 մարդ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը |