ՀՀ նախագահ. ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելը մեծ պատասխանատվություն է![]() 1 հունիսի 2013 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին: Սերժ Սարգսյանը կարևորել է Ժան-Կլոդ Մինյոնի այցը մեր երկիր, հատկապես, երբ այն կայանում է ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում տեղի ունեցող առաջին միջոցառումների՝ ԵԽ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և մշտական կոմիտեի նիստերի կապակցությամբ: ԵԽ անդամակցությունից 12 տարի հետո Հայաստանի կողմից կազմակերպության նախագահությունը ստանձնելը Հանրապետության նախագահը մեծ պատիվ և պատասխանատվություն է համարել մեր երկրի համար: Նա նշել է, որ անցած 12 տարիներին Հայաստանը բավականին ճանապարհ է անցել և ակտիվ գործունեություն է իրականացրել կազմակերպության շրջանակներում: Հանդիպմանն անդրադարձ է եղել ԵԽ անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին, մի շարք ուղղություններով մինչ այժմ իրականացված և ընթացիկ բարեփոխումներին, ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանի գերակայություններին, ինչպես նաև ԼՂ հարցի կարգավորման գործընթացին ու տարածաշրջանային իրավիճակին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |