Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ պահանջում են կարճել Օրհան Փամուկի դեմ հարուցած քրեական գործը

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ սկսել են ստորագրահավաք` Թուրքիայի վրա ճնշում գործադրելու վերաբերյալ, որպեսզի կարճվի հայտնի թուրք գրող Օրհան Փամուքի դեմ բացված դատական գործը: Ստամբուլի «Մարմարա» օրաթերթը հաղորդում է, որ նախաձեռնության հեղինակներն են Դիմիտրիոս Պապադիրուպուլիսը, Ֆելեքնազ Ուջան եւ Պանագիրիս Պեգլեդիսը: Նրանց պատրաստած փաստաթղթում պահանջվում է չեղյալ հայտարարել Օրհան Փամուքի, ինչպես նաեւ «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի եւ հրատարակիչ Ռագըպ Զարաքօլուի դեմ բացված դատական գործերը: Որպեսզի փաստաթուղթն ընդունվի Եվրախորհրդարանի կողմից, պահանջվում են 732 պատգամավորների կեսի ստորագրությունները, որոնք պետք է հավաքվեն մինչեւ մարտի 15-ը: Ամերիկյան հեղինակավոր «Նյուսուիք» շաբաթաթերթն իր վերջին համարում Թուրքիան ներառել է «աութ», այսինքն` «արտաքսված» երկրների ցանկում, դա կապելով երկու զարգացումների հետ` Օրհան Փամուքի դեմ դատի, ինչպես նաեւ Եվրամիության նախագահությունը կես տարով Ավստրիային անցնելու հետ: Թերթն ընդգծում է, որ Օրհան Փամուքի դեմ բացված դատը վնաս է հասցրել Թուրքիայի վարկին:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---