Անկարայում Էրդողանի հրաժաևականն են պահանջում 2 հունիսի 2013 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ցուցարարները գործող կուսակցության քաղաքականության դեմ ուղղված բողոքի մեծ ակցիա են անցկացնում՝ պահանջելով վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը։ Ինչպես հայտնում է Hurriyet թերթը, ցուցարարների թիվն արդեն հասել է մոտ 20 հազարի ու դեռ շարունակում է աճել։ Անկարայի նահանգապետ Ալադին Յուկսելի կարգադրությամբ վարչապետի նստատեղի պաշտպանությունն ապահովելու համար զինվորական ստորաբաժանումներ են բերվել։ Ստամբուլում ընթացող ցույցերին աջակցող ակցիաներ են սկսվելնաև Թուրքիայի այլ քաղաքներում։ Թուրքիայի վարչապետն ընդունել է, որ Ստամբուլի ոստիկանությունը սխալվել է ցուցարարների հանդեպ արցունքաբեր գազ օգտագործելով։ «Ցավոք, մեր պաշտպանության ուժերի գործողություններում սխալներ են եղել, հատկապես՝ արցունքաբեր գազի օգտագործման հարցում։ Այժմ այս հարցն ուսումնասիրվում է նախարարությունում։ Երբ ցույցերը սկսեցին գերազանցել խելամիտ սահմանը, մենք էլ որոշ տեղ անցանք այն»,- հայտարարել է Էրդողանը։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |