Գորիսի միջադեպ․ Գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը ծանր է, բայց դրական միտումներ կան

Գորիսի միջադեպ․ Գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը ծանր է, բայց դրական միտումներ կան

PanARMENIAN.Net - Երեկ Գորիսում տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը շարունակում է ծանր մնալ, բայց կան դրական միտումներ: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Գորիսի գնդի նախկին հրամանատարը, ով այժմ ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի հրամանատարն է, տեղափոխվել է Երևան՝ ՊՆ կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան դիմացի հատվածում կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---