Թբիլիսիում անցկացվել է ավանդական «Վարդատոնը»![]() 2 հունիսի 2013 - 19:26 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիում անցկացվել է Սայաթ-Նովային նվիրված ավանդական «Վարդատոն»-ը (վարդերի տոնը)։ Թբիլիսիում այս տոնի սկիզբը 1914 թվականին դրել է բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։ Այն ամեն տարի նշվում է մայիսի վերջին կիրակի օրը՝ Սայաթ-Նովայի գերեզմանի մոտ, «Սուրբ Գևորգ» եկեղեցու հարևանությամբ։ Հովհաննես Թումանյանը ընտրել է մայիսը, քանի որ հենց այս ամսին են վրացական մայրաքաղաքում ծաղկում վարդերը։ Տոնին է մասնակցել նաև Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ով շնորհավորել է վրաստանաբնակ հայությանը։ Իվանիշվիլիի խոսքով, սա հայ ու վրացի ժողովրդի ընդհանուր տոնն է, իսկ Սայաթ-Նովան՝ հայ-վրացական բարեկամության խորհրդանիշն է։ Իվանիշվիլին նաև նշել է, որ Սայաթ-Նովան՝ հայ գրականության ու ուշ միջնադարի հոգևոր մշակույթի ներկայացուցիչն է, ով Վրաստանի վրա Աղա Մոհամմադ Խանի հարձակման զոհն է դարձել։ Դա ևս հայ-վրացական միացյալ պատմությունն է։ «Նա մեծ հումանիստ էր։ Նա հավասարապես թանկ է թե հայերի, թե վրացիների համար»,- ասել է խորհրդարանի ղեկավարը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |