Իրան-Հայաստան գազատարի բաժնետոմսերի 45 տոկոսը Ռուսաստանին փոխանցելու վերաբերյալ հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը23 հունվարի 2006 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանն «իրականությանը չհամապատասխանող է» անվանել հաղորդագրություններն այն մասին, որ հայկական կողմը Ռուսաստանին առաջարկել է Իրան-Հայաստան գազատարի բաժնետոմսերի 45 տոկոսը: Նա հայտարարել է, որ հունվարի 22-ի երեկոյան Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Վլադիմիր Պոտինը «գոհունակություն են հայտնել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Տարվա հաջող մեկնարկի կապակցությամբ եւ քննարկել են ռուսական գազի մատակարարմանն առնչվող հարցեր»: «Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները: Ամենայն հավանականությամբ, վերջնական որոշումը կկայացվի փետրվարի կեսերին», - հայտարարել է Վիկտոր Սողոմոնյաը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: Հիշեցնենք, որ ըստ մոսկովյան «Կոմերսանտ» թերթի, «Մոսկվան ռազմավարական դաշնակցին ներկայացրել է վերջնագիր. կամ գազի գինը բարձրանում է մինչ- 110 դոլար, կամ Հայաստանը «Գազպրոմին» է փոխանցում իր գազային ենթակառուցվածքը եւ եւս մեկ տարի օգտվում է էժան գազից: Ռոբերտ Քորայանն ընդունել է վերջնագիրը եւ պատրաստ է Ռուսաստանին փոխանցել Իրան-Հայաստան կառուցվող գազատարի բաժնետոմսերի 45 տոկոսը»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |