Հնարավոր է, որ ձյան տեղումները Հայաստանում շարունակվեն ողջ շաբաթվա ընթացքում23 հունվարի 2006 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Հնարավոր է, որ ձյան տեղումները Հայաստանում շարունակվեն ողջ շաբաթվա ընթացքում: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել Հայաստանի Հիդրոմետ ծառայությունում: Ձյունը կդադարի հունվարի լույս 24-ի գիշերը եւ կվերսկսվի հունվարի 24-ին, օրվա երկրորդ կեսին: Հունվարի 25 եւ 26-ին նույնպես ուժեղ ձյուն է սպասվում: Նշենք, որ առատ ձյան պատճառով դադարեցվել է Հայաստանի օդային հաղորդակցությունը: Երեւանի «Զվարթնոց» եւ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանները փակ են օդանավերի ընդունման եւ թռիչքի համար: Ստեղծված իրավիճակի պատճառով ավիաընկերության ինքնաթիռները, որոնք օդանավակայանի փակման պահին օդում էին գտնվում, ուղղվել են պահուստային օդանավակայաններ: Մնացած չվերթերը հետաձգվել են մինչեւ եղանակային պայմանների բարելավումը:Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |