Մարկոս Պիզելի. Մենք պետք է շատ լավ աշխատենք և հաղթենք Մալթային և Դանիային![]() 3 հունիսի 2013 - 19:57 AMT PanARMENIAN.Net - 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրանակներում Մալթայի հետ կայանալիք խաղից առաջ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին ասաց, որ իրենք մտածում են միայն հաղթանակի մասին: Ըստ ֆուտբոլիստի՝ Մալթայի և Դանիայի հետ խաղերում իրենք փորձելու են վաստակել 6 միավոր: «Դրա համար մենք պետք է շատ լավ աշխատենք: 2 տարի առաջ Հայաստանի հավաքականը շատ լավ ֆուտբոլ է ցուցադրել, սակայն այժմ մեզ մոտ ամնե ինչ չէ, որ ստացվում է: Կամ վատ ենք խաղում, կամ էլ լավ խաղի դեպքում չենք կարողանում արդյունքի հասնել»,-նշեց ֆուբոլիստը: Նրա խոսքով՝ իրենք պետք է մոռանան ամեն ինչ ու փորձեն հասնել ցանկալի արդյունքի: Հայստան-Մալթա հնադիպումը կկայանա հունիսի 7-ին Վ. Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում, իսկ հունիսի 11-ին հայ ֆուտբոլիստները արտագնա խաղում մրցելու են Դանիայի հետ: Վերջերս Պիզելին «Կուբանից» տեղափոխվել է «Կրասնոդար» և նշեց, որ իր նախկին թիմում շատ քիչ էր խաղում հիմնական կազմում, այդ պատճառով էլ ճիշտ ժամանակն էր տարնսֆերն իրականացնելու համար: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |