Վաղը տեղի կունենա «Young stars» խորագրով միջբուհական փառատոնը

Վաղը տեղի կունենա «Young stars» խորագրով միջբուհական փառատոնը

PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել են «Young stars» խորագրով միջբուհական փառատոնը։ Հունիսի 4-ին կայանալիք համերգային ծրագրին կմասնակցեն ոչ պետական բուհերի և օտարերկյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի շնարհալի ուսանողները։

Ծրագրի նպատակն է համախմբել ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի ուսանողներին, ակտիվացնել սովորողների արտալսարանային կյանքը: Մշակութային այս միջոցառմանը կմասնակցի մոտ 200 երիտասարդ։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---