Դիլիջանի միջազգային դպրոցը կգործի 2014-ի սեպտեմբերից![]() 3 հունիսի 2013 - 21:06 AMT PanARMENIAN.Net - Դիլիջանում կայացել է Դիլիջանի միջազգային դպրոցի (DIS) հոգաբարձուների խորհրդի նիստը: Նիստից առաջ խորհրդի անդամները այցելել են շինհրապարակ, որտեղ շարունակվում է դպրոցի կամպուսի ինտենսիվ շինարարությունը: Շինարարության ընթացքը խորհրդի անդամներին ներկայացրել է դպրոցի նախագծի հեղինակ, բրիտանացի ճարտարապետ Թիմ Ֆլինը (Tim Flynn ստուդիայի ղեկավարը), որը ևս ընդգրկված է DIS-ի հոգաբարձուների խորհրդում: Դպրոցից հայտնում են, որ նիստի ընթացքում ներկայացվել են հոգաբարձուների խորհրդի նոր անդամները` RD Group ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Գագիկ Ադիբեկյանը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ և ֆինանսական տնօրեն Մանֆրեդ Շեպերսը: DIS հոգաբարձուների խորհուրդը դպրոցի տնօրենի պաշտոնում հաստատել է Քոլին Ջենքինսին, ով ավելի վաղ զբաղեցնում էր Ուելսում (Մեծ Բրիտանիա) UWC Atlantic College-ի տնօրենի պաշտոնը, իսկ մինչ այդ ակտիվ մասնակցություն է ունեցել Մաաստրիխտում, Սինգապուրում և Կոստա-Ռիկայում UWC քոլեջների կայացման գործում: Քոլին Ջենքինսը ներկայացրել է DIS-ի ուսուցիչների և աշակերտների հավաքագրման ռազմավարությունը: Դպրոցի դռները կբացվեն 2014 թվականի սեպտեմբերին` այն կկարողանա ընդունել 650 աշակերտներ առնվազն 60 երկրներից: «Հուսով ենք, որ հունիսի սկզբին կհաղթահարենք Միավորված աշխարհի քոլեջների (UWC) ընտանիքին անդամակցելու հերթական փուլը և հուսով ենք դառնալ UWC Dilijan», - ասել է նախագծի հիմնադիր, ներդրումային բանկիր Ռուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդը: DIS-ի անդամակցությունը United World Colleges (UWC)-ին կապահովի ուսանողների միջազգային կազմը`դառնալով Միավորված աշխարհի քոլեջների լիիրավ անդամ, դպրոցը կկարողանա աշակերտներ հավաքագրել տարբեր երկրներում UWC ազգային կոմիտեների ցանցի շնորհիվ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |