ԱՄՆ պետքարտուղարն առաջարկել է Իսրայելին ու Պաղեստինին վերսկսել խաղաղ բանակցությունները

ԱՄՆ պետքարտուղարն առաջարկել է Իսրայելին ու Պաղեստինին վերսկսել խաղաղ բանակցությունները

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կոչ է արել Իսրայելին ու Պաղեստինին որքան հնարավոր է շուտ վերսկսել խաղաղ բանակցությունները: Հակառակ դեպքում դիվանագետը կանխատեսում է «մի շարք փոխկապակցված բացասական պատասխաններ» հրեաների ու պաղեստինցիների համար, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: «Մենք շատ քիչ ժամանակ ունենք: Եթե հիմա չհաջողենք, ընդհանրապես կարող է ժամանակ չունենանք: Ստատուս կվոն կարող է հավերժ շարունակվել, այն անկայուն է: Բայց խաղաղությունը դեռ հնարավոր է»,-ասել է դիվանագետը:

Ջոն Քերին նաև չի բացառել Ւսրայելի ու Պաղեստինի իշխանությունների վրա ճնշում գործադրելու հավանականությունը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---