Գյուղատնտեսության նախարարությունում արձանագրվել է 95,8% կատարողական, Բնապահպանությունում՝ 86,3% 4 հունիսի 2013 - 10:26 AMT PanARMENIAN.Net - Ազգային Ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր շարունակվում է գյուղատնտեսության, բնապահպանության և ջրային տնտեսության ոլորտներում «Հայաստանի Հանրապետության 2012թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը: ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց հաշվետու տարում այս նախարարություններում կատարողականի ցուցանիշները: Գյուղատնտեսության նախարարությանը հաշվետու տարում հատկացվել է 10 մլրդ դրամ, արձանագրվել է 95,8% կատարողական: 2012-ին նախարարությունը իրականացրել է բյուջետային 24 ծրագիր, ևս 7 ծրագիր իրականացրել է նախարարության ենթակայության տակ գործող Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, որին հատկացվել է մոտ 850 մլն դրամ: Բնապահպանության նախարարությանը հաշվետու տարում պատասխանատու է եղել 28 բյուջետային ծրագրրի համար: Տրամադրվել է 2 մլրդ 734 մլն դրամ, արձանագրվել է 86,3% կատարողական: Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ Բնապահպանության նախարարությունում կատարողականի ցածր տոկոսը պայմանավորված է արտաքին աջակցությամբ ծրագրերի համեմատաբար ցածր կատարողականով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հունիսի 17-ին ԱԺ-ն արտահերթ կգումարի՝ կառավարության հրաժարականի օրակարգով Կոնջորյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները գիշերել են ԱԺ մոտ․ Երևանի որոշ փողոցներում անհնազանդության ակցիաներ են Բաղրամյան պողոտայում տասնյակ վրաններ են տեղադրված Ուկրաինայի վերականգնման համաժողովին ՀՀ-ն կմասնակցի ԱԳ փոխնախարարի մակարդակով Համաժողովը կազմակերպել են Գերմանիան և Ուկրաինան: «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել |