Ձյան տեղումներ Հայաստանում. Իրավիճակը վերահսկվո՞ւմ է24 հունվարի 2006 - 15:36 AMT PanARMENIAN.Net - «Այսօրվա դրությամբ Հայաստանում ուժեղ ձյան եւ քամու պատճառով դժվարացել է երթեւեկությունը մարզային նշանակության բազմաթիվ ավտոճանապարհներին` փակ է Սելիմի լեռնանցքը, դժվար անցանելի է Երեւան-Գյումրի մայրուղին, շատ ճանապարհներ փակ են»,-այդ մասին PanARMENIAN.Net գործակալությանն են հայտնել Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության մամլո ծառայությունում: Աշխատում է մեծաքանակ ճանապարհային տեխնիկա, սակայն ուժեղ քամին կրկին ձնով է լցնում ճանապարհների մաքրված հատվածները որոշ շրջաններում, մասնավորապես, Գեղարքունիքի մարզում, Սիսիանում, Գորիսում: «Սակայն ընդհանուր առմամբ իրավիճակը բարվոք է եւ վերահսկելի: Ճանապարհային ծառայությունները պատրաստ են, կա բավարար քանակությամբ տեխնիկա, սակայն ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ անակնկալ մեզ կմատուցի բնությունը»,-հաղորդել են Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության մամլո ծառայությունում: Ինչ վերաբերում է Երեւանի փողոցներին, ապա ՀՀ տրանսպորտի նախարարությունում հայտարարել են, որ այդ հարցերով զբաղվում է քաղաքապետարանը, որտեղ PanARMENIAN.Net գործակալության թղթակցին չհաջողվեց որեւէ մեկնաբանություն ստանալ: Մինչդեռ, նշենք, որ չնայած իշխանությունների «ջանքերին», իրավիճակը մայրաքաղաքի փողոցներում շարունակում է ցավալի մնալ: Մեքենաների կտրուկ նոսրացած շարքերը փոխադրվում են մեծ զգուշությամբ, ռիսկի ենթարկելով ինչպես վարորդների, այնպես էլ հետիոտնի կյանքն ու առողջությունը: Ձնահավաք մեքենաները հազվադեպ են երեւում բացառապես Երեւանի կենտրոնական փողոցներում: Ընդ որում հիշեցնենք, որ, ինչպես նախօրեին հայտնել էին PanARMENIAN.Net գործակալության թղթակցին ՀՀ Հիդրոմետկենտրոնում, ուժեղ ձյան տեղումները կշարունակվեն Հայաստանում ողջ շաբաթվա ընթացքում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |