ԼՂՀ-ում քննարկել են Ասկերանի շրջանում կարկտահարության հետևանքները

ԼՂՀ-ում քննարկել են Ասկերանի շրջանում կարկտահարության հետևանքները

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին այցելել է Ասկերան շրջկենտրոն և այնտեղ հրավիրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված կարկտահարության հետևանքով շրջանում ստեղծված իրավիճակին:

Երկրի ղեկավարը նշել է, որ պետությունը հնարավորինս կաջակցի կարկտահարությունից առավել տուժած քաղաքացիներին և համապատասխան միջոցներ կձեռնարկի բնական աղետի հետևանքները վերացնելու ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---