Երեք հայ շախմատիստներ Մումբայի բաց մրցաշարում առաջատարներին զիջում են 0,5 միավորով

Երեք հայ շախմատիստներ Մումբայի բաց մրցաշարում առաջատարներին զիջում են  0,5 միավորով

PanARMENIAN.Net - Հնդկաստանի Մումբայ քաղաքում շարունակվում է շախմատի միջազգային բաց մրցաշարը: Մրցաշարին մասնակցում են հայ գրոսմայստերներ Դավիթ Պետրոսյանը, Լևոն Բաբուջյանը և Զավեն Անդրիասյանը:

Ինչպես հայտնում է armchess.am, Հայաստանի ներկայացուցիչները 8 հնարավորից վաստակել են 6 միավոր և առաջատարներից հետ են մնում 0,5 միավորով:

Մրցաշարային աղյուսակը գլխավորում են վրացի գրոսմայստերներ Միխեիլ Մչեդլիաշվիլին ու Լևան Պանտսուլայան:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---