Պետծառայողների աշխատավարձերը, կենասթոշակներն ու նպաստները մինչև 2014թ.-ի հունվար չեն բարձրանա![]() 4 հունիսի 2013 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Պետական ծառայության համակարգի աշխատավարձերի, կենասթոշակների և նպաստների չափերին կառավարությունը անդրադարձ կկատարի 2014թ-ի հունվարին՝ 2014-ի պետական բյուջեի շրջանակներում։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նա նկատեց, որ կառավարության առաջիկա նիստում կքննարկվի նվազագույն ամսական աշխատավարձերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվել է հուլիսի մեկից նվազագույն աշխատավարձը սահմանել 45 հազար դրամ։ Օրնեքի նախագծի փաթեթը կներկայացվի ԱԺ քննարկմանը։ Հարցին, թե ի՞նչ կտա դա գազի գնի բարձրացմանը զուգահեռ, նախարարը պատասխանեց. «Երեսուն տոկոսով ավելացվում է նվազագույն աշխատավարձը և մեր հիմնական նպատակը աշխատող աղքատների խնդրի աստիճանական լուծումն է։ Այսինքն, այն չափը, որ առաջարկվում է, այսօրվա աղքատության շեմից ավելի բարձր նվազագույն աշխատավարձի չափ է»: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |