Կուտակային կենսաթոշակային համակարգն ամբողջությամբ կգործակվի 2014թ.-ի հունվարից![]() 4 հունիսի 2013 - 16:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր 2012թ.-ի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց, որ նախարարության համար սահմանաված են եղել գերակա խնդիրներ: Դրանցից մեկը կենսաթոշակների խնդիրն էր. «Մենք շարունակել ենք կատարելագործել կենսաթոշակի էլեկտրոնային համակարգը և 2012թ.-ի օգոստոս ամսից մինչև 2013 թ.-ի մայիս ամիս շարունակել ենք այդ համակարգի ներդրման ամրապնդումը: Նախարարը նշեց, որ ոլորտում ներդրված նոր տեղեկատվական շտեմարանը գնալով մոտենում է հարյուր տոկոսանոց ճշգրտման: Նա նաև տեղեկացրեց, որ 2014թ.-ի հունվարից կուտակային կենսաթոշակային համակարգն ամբողջությամբ կգործակրվի: Նախարարն անդրադարձավ նաև երեխաների իրավունքների պաշտպանության հարցին և ասաց, որ փորձում են լուծել ընտանիքների սոցիալական խնդիրները, որպեսզի երեխաներին չհանձնեն հաստատություններ. «Մանկատների թվաքանակը նվազում է և առաջիկայում նախատեսվում են այդ ոլորտում փոփոխություններ կատարել մատուցվող ծառայությունների հետ կապված»: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |