Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԱՄՆ Լուիզիանա նահանգի Հայ-ամերիկյան խորհրդի ատենապետ Վազգեն Կալթակջյանին![]() 4 հունիսի 2013 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի Հայ-ամերիկյան խորհրդի ատենապետ, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամ Վազգեն Կալթակջյանին, ում ջանքերով Արցախի անկախությունը ճանաչող բանաձևը մուտք է գործել Լուիզիանայի նահանգային Սենատ: Իր ողջույնի խոսքում Հ. Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Վազգեն Կալթակջյանին և Լուիզիանայում ապրող այն 100 հայ ընտանիքներին, ովքեր թեև փոքր համայնք են կազմել, սակայն ակտիվորեն մասնակցում են նահանգի հասարակական-քաղաքական կյանքին: ԼՂՀ անկախության ճանաչման բանաձևը Լուիզիանայի հայ համայնքի առաջարկությամբ և տարած աշխատանքների շնորհիվ մայիսի 30-ին դրվել է քվեարկության: Չնայած թուրքական կողմի ճնշումներին՝ քվեարկությունը կայացել է և բանաձևը հաջողությամբ ընդունվել է: Լուիզիանան ԱՄՆ-ի 4-րդ նահանգն է, որ նահանգային Սենատի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ բանաձև է ընդունել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |