Ադրբեջանի իշխանությունները կարգադրել են չլուսաբանել Թուրքիայի իրադարձությունները![]() 4 հունիսի 2013 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի կառավարամետ ԶԼՄ-ները, հատկապես հեռուստաալիքները, կարգադրություն են ստացել չլուսաբանել Թուրքիայի իրադարձությունները, գրում է «Ազադլիգ» թերթը: «Նման արգելքի համար Ադրբեջանի իշխանությունները երկու պատճառ ունեն: Առաջինը, Ադրբեջանի իշխանությունները մտահոգված են, որ բողոքի ցույցերը կարող են տարածում գտնել նաև Ադրբեջանում կամ կարող են ազդել ընտրությունների հետ կապված իրադարձությունների վրա: Այդպես, հունիսի 1-ին տեղի ունեցավ թուրք բողոքավորների հետ համերաշխության ակցիա, ինչը մտահոգեց իշխանություններին: Մյուս կողմից, Բաքվում վախենում են, որ Թուրքիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի լուսաբանումը կարող է զայրացնել Թուրքիայի վարչապետին: Ադրբեջանական իշխանությունները կարծում են, որ եթե իրադարձությունները Թուրքիայում լայնորեն լուսաբանվեն, Բաքվի դեմ նույնը կարող են անել Էրդողանին ենթակա ԶԼՄ-ները: Իսկ դա նշանակում է, որ թուրքական ԶԼՄ-ներում կհրապարակվի իրական տեղեկատվություն Ադրբեջանի մասին, ինչը հակասում է իշխանությունների շահերին, հատկապես ընտրություններին ընդառաջ»,-գրում է թերթը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |