Բաքվի ռազմատենչ հայտարարությունները միայն սրում են իրավիճակը Ղարաբաղի շուրջ24 հունվարի 2006 - 17:51 AMT PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացում կա աշխատանքային փաստաթուղթ, որը ստորագրելու հարկ չկա»,-հայտարարել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը այսօր Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ` պատասխանելով այն հարցին, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կայանալիք բանակցությունների հերթական փուլում ինչ-որ փաստաթուղթ կներկայացվի արդյոք ստորագրման: Վ.Սողոմոնյանը նշել է, որ չէր ցանկանա անդրադառնալ այլ մանրամասների, առավել եւս որ «վերջին ժամանակներս, ինչպես եւ բոլոր բանակցությունների շեմին, ադրբեջանական կողմը ինչ-որ բացահայտումներ է անում, որոնք սովորաբոր չեն հաստատվում եւ կամ հեռու են լինում ճշմարտությունից»: «Սպասենք բանակցությունների մեկնարկին եւ խոսենք դրա մասին փետրվաի 10-ից հետո»,-հայտարարել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղարը:Մեկնաբանելով այն հարցը, թե ինչպես է վերաբերվում Ռոբերտ Քոչարյանը Միջազգային ճգնաժամային խմբի հաճախ հնչող հայտարարություններին, թե որոշ դեպքերում հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն արդարացված են` Վ.Սողոմոնյանը նշել է.«Վերջին ժամանակներս ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին առավել հաճախ են գրում: Ռուսաստանի, Ուկրաինային, Ադրբեջանի արտերկրի ԶԼՄ-ները հաճախակի են շոշափում այս թեման եւ տեսակետներն էլ շատ են»: Նա ափսոսանք է հայտնել, որ միշտ չէ, որ այդ տեսակետներում կարելի է ռացիոնալ հատիկ գտնել, հանուն որի էլ պետք է գրվեն այդ հոդվածները»: «Ես չեմ կարծում, որ այստեղ վերաբերմունքի հարց կա եւ Հայաստանը պետք է ինչ-որ կերպ վերաբերվի դրան: Բանակցությունները վարում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, եւ ինձ թվում է, որ այդ բոլոր հայտարարությունները եւ տեսակետները ոչ մի բանի չեն հանգեցնի»,-հայտարարել է ՀՀ նախագահի մամլո քարտուղարը: Բացի այդ նա նշել է, որ այսօրվա դրությամբ լավ մթնոլորտ է ստեղծվել բանակցային գործընթացում, եւ «դա հնարավություն կտա հասնելու դրական արդյունքների», այնպես որ, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները կարող են միայն սրել իրադորությունը: «Սա Ադրբեջանի կողմից արված առաջին ռազմատենչ հայտարարությունը չէ, եւ ցավոք, ոչ էլ վերջինն է»,-հայտարարել է Վ.Սողոմոնյանը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |