Ա.Հարությունյանը` Ամուլսարի հանքավայրի մասին. Հանքարդյունբերությունը չպետք է վնասի շրջակա միջավայրին

Ա.Հարությունյանը` Ամուլսարի հանքավայրի մասին. Հանքարդյունբերությունը չպետք է վնասի շրջակա միջավայրին

PanARMENIAN.Net - Բնապահապանության նախարար Արամ Հարությունյանն այսօր ընդունել է Ֆինանսական միջազգային կոորպորացիայի և Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի պատվիրակությանը: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում է ԲՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր մասնավորապես` հանքարդյունաբերության արդյուքում բնապահպանական վնասի նվազեցման մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությունը, և որպես առաջնահերթ պայման երկկողմանիորեն նշվել է նոր տեխնոլոգիաների ներդրման և բնապահպանական փորձաքննության միջազգային փորձի ներդրման հրատապությունը:

Նախարարը մասնավորապես ընդգծել է Ամուլսարի ոսկու կորզման հանքավայրի շուրջ ընթացող գործընթացների կարևորությունը և նշել, որ հետագա զարգացումները պետք է ապահովեն Ջերմուկ առողջարանային քաղաքի, Սևանա լճի, և առհասարակ հարակից տարածքների ջրային ավազանի ու կենսաբազմազանության պահպանման համար միջազգային ստանդարտներին համապատասխան պայամաններ: Կողմերը համաձայնվել են, որ հանքարդյունբերությունը չպետք է վնասի շրջակա միջավայրին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---