Լատվիայի Սեյմի նախագահ. Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների ոլորտում չօգտագործված հնարավորություններ կան 5 հունիսի 2013 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Լատվիայի Սեյմի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի հրավերով հունիսի 4-ին սկսվել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Լատվիայի Հանրապետություն: Աբոլտինան բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված քաղաքական հարաբերությունները: Նա անհրաժեշտ է համարել միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացումը և խորացումը` համոզմունք հայտնելով, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Լատվիա նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցությանը: Լատվիայի խորհրդարանի ղեկավարը նշել է, որ խորհրդարանների միջև գործակցության խորացմանը նպաստում են բարեկամության խմբերը և ուրախությամբ տեղեկացրել, որ Հայաստանի ԱԺ հետ բարեկամության խումբը ամենամեծաթիվներից է. այնտեղ ընդգրկված են 34 պատգամավորներ: Նա բարձր է գնահատել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման տեմպերը և պատրաստակամություն է հայտնել փոխանցելու եվրաինտեգրման գործընթացում լատվիական փորձը: Սոլվիտա Աբոլտինան կարևոր է համարել նաև տնտեսական հարաբերությունների զարգացումը և ակտիվացումը` նշելով, որ այս ոլորտում չօգտագործված հնարավորություններ կան: Սաեյմայի նախագահը կարևորել է համագործակցությունը ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում, փոխգործակցությունը միջազգային կառույցներում: Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար` Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ երկու երկրների բարեկամական կապերի վրա հիմնված համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա: Միջպետական հարաբերությունների խորացման առումով` Հովիկ Աբրահամյանը կարևորել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու խորացումը: ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստել է, որ վերջին շրջանում հայ-լատվիական քաղաքական օրակարգը բավական հագեցած է եղել, ինչը միանշանակ վկայում է հարաբերությունները Էլ ավելի զարգացնելու երկուստեք ցանկությունը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |