Ա.Քյունի. Թուրքիան պետք է Եվրոպա մտնի բաց սահմաններով25 հունվարի 2006 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Որքան հաճախ ԵԱՀԿ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ՄԽ համանախագահները այցելեն տարածաշրջան, այդքան ակտիվ կընթանան բանակցությունները հակամարտող կողմերի միջեւ: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Քյունին: Նրա խոսքերով, բանակցությունների գաղտնիությունը եւ կողմերի զսպվածությունը շատ կարեւոր են: «Քանի դեռ չկա այս հարցի հստակ լուծումը, ամեն ինչ շատ փխրուն է եւ դժվար: Բոլոր նրանք, ովքեր կարեւորում են հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհով չպետք է այնպիսի քայլեր ձեռնարկեն, որոնք սպառնալիքի տակ կարող են դնել այդ գործընթացը: Ցանկանում եմ լավատես լինել եւ հուսով եմ, որ մոտ ապագայում տեսանելի կդառնան շոշափելի արդյունքները ղարաբաղյան խնդրի լուծման հարցում, սակայն «սատանան հենց մանրունքների մեջ է թաքնված», եւ որքան մոտ է նպատակը, այնքան դժվար է»,-նշել է դեսպանը: Անդրադառնալով Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացին` Անրի Քյունին նշել է, որ դա հնարավոր կլինի միայն հարեւան երկրների հետ ունեցած բոլոր խնդիրները լուծելուց հետո: «Եթե Թուրքիան ցանկանում է Եվրոպա մտնել, ապա պետք է դա անի բաց սահմաններով, եւ այդ պահից նրա սահմանները կդառնան ԵՄ սահմաններ»,-ընդգծել է դեսպանը, հավելելով, որ Թուրքիան չպետք է սպասի բանակցությունների ավարտին, այլ այժմ արդեն պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |