Էկոնոմիկայի նախարարությունը փորձում է աջակցել Carrefour-ի աշխատակիցներին![]() 5 հունիսի 2013 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Carrefour-ն արդեն Հայաստանում է, իսկ Էկոնոմիկայի նախարարությունը փորձում է աջակցել կազմակերպության աշխատակիցներին՝ տնտեսական ոլորտում առաջացած հարցերի պարզաբանման հարցում: Այս մասին այսօր ԱԺ-ում 2012 թ.-ի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ էկոնմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: «Carrefour-ի աշխատակիցները այցելում են նախարարություն, հարցեր են տալիս, մենք փորձում ենք աջակցել նրանց, պարզաբանումներ տալ»,- ասաց նախարարը: Վահրամ Ավանեսյանը կարծում է, որ անդրազգային կորպորացիաների մուտքը Հայաստան զգալի փոփոխությունների կարող է հանգեցնել: Նախարարն ընդգծեց, որ անդրազգային կորպորացիաների հետ աշխատանքը գերակա ուղղություններից է լինելու: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |