Հենրիխ Մխիթարյանը ներողություն է խնդրել խաղընկերներից ու երկրպագուներից

Հենրիխ Մխիթարյանը ներողություն է խնդրել խաղընկերներից ու երկրպագուներից

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Հայաստան-Չեխիա հանդիպմումից (0:3) հետո արված արտահայտությանը, երբ ասել էր, թե «Մեր թիմից որոշ ֆուտբոլիստներ խաղում են ուղղակի երկրպագուների համար»:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Մխիթարյանը նշել է, որ թիմում ոչ մի լարվածություն չկա: «Ես տաքարյուն, զգացմունքային մարդ եմ: Իմ խաղընկերները գիտեն: Ես, օգտվելով առիթից, ուզում եմ ներողություն խնդրել թե իմ բոլոր խաղընկերներից, թե մեր ֆուտբոլի բոլոր երկրպագուներից: Դրանք զգացմունքային արտահայտություններ էին, որ լարվածությամբ էին թելադրված»,- ասել է Մխիթարյանը:

Նա հավելել է, որ Հայաստանի հավաքականում շատ լավ մթնոլորտ է և ընկերական հարաբերություններ են. «Մեր ազգային հավաքականը մի լավ ընտանիք է: Մենք բոլորս մի նպատակի համար ենք հավաքվում միշտ՝ հաղթելու և այս անգամ էլ ամեն ինչ անելու ենք, որ հաղթենք և ուրախություն պարգեւենք մեր երկրպագուներին»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---