Հայ-թուրքական սահմանի բացումը կարեւոր է ղարաբաղյան խնդրի լուծման համար25 հունվարի 2006 - 15:19 AMT PanARMENIAN.Net - «Տարածաշրջան իմ այցի գլխավոր նպատակը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների փետրվարի 10-11 Փարիզում կայանալիք հանդիպման նախապատրաստումն է»,-հայտարարել է ԵԱՀԿ Գործող Նախագահ, Բելգիայի ԱԳ նախարար Կարել դը Գուխտն այսօր Երեւանում Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի հետ համատեղ մամլո ասուլիսում: Նրա խոսքերով, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պետք է ցուցաբերեն «իմաստություն եվ քաղաքական խիզախություն»` չլուծված հարցերը Փարիզում փետրվարի 10-ին կայանալիք հանդիպմանը հաղթահարելու համար: ԵԱՀԿ Գործող նախագահն ասել է նաեւ, որ Հայաստանի ղեկավարության հետ իր հանդիպումները որոշակի հիմքեր են տալիս հուսալու, որ երկու երկրների ղեկավարների Ֆրանսիայում կայանալիք հանդիպմանը կհաջողվի հաղթահարել չլուծված հարցերը եւ համաձայնութան գալ կարգավորման սկզբունքների շուրջ: Ըստ ԵԱՀԿ Գործող նախագահի, երբ կողմերը համաձայնության կգան սկզբունքների շուրջ, ԵԱՀԿ-ն պատրաստ է ակտիվ ներգրավվել այնպիսի հարցերի լուծմանը, ինչպիսիք են` խաղաղապահ գործողության պլանավորումը, վերականգնողական նախագծերը եւ այլն:Խոսելով խաղաղապահ առաքելություն իրականացնելու ԵԱՀԿ մանդատի մասին` Կ. դե Գուխտը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն կարող է իր դերն ունենալ ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ առաքելության իրականացման գործում եւ «թեեւ ԵԱՀԿ-ն չունի իր զորքերը, սակայան ունի խաղաղապահ առաքելություն իրականացնելու մանդատ»: Նրա խոսքերով, ԵԱՀԿ-ին անդամակցում են տարբեր երկրներ, որոնք ցանկանում են եւ կարող են մասնակցել խաղաղապահ առաքելությանը: Ինչ վերաբերում է Ռուսաստանի մասնակցությանը խաղաղապահ առաքելությանը, ապա ԵԱՀԿ նախագահը նշել է, որ «Ռուսաստանը եւս անդամակցում է ԵԱՀԿ-ին եւ փորձում է նպաստել ղարաբաղյան խնդրի լուծմանը: Սակայն դեռեւս հայտնի չէ, թե ինչ հիմունքներով կձեւավորվեն խաղաղապահ ուժերը»: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանի հետ Երեւանում կայացած հանդիպմանը` Կարել դը Գուխտն ասել է, որ Լեռնային Ղարաբաղը ներկայումս չի մասնակցում բանակցություններին, քանզի չունի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ: Ըստ նրա, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կպայմանավորվեն կարգավորման սկզբունքների վերաբերյալ, Ստեփանակերտը պետք է մասնակցի դրան հաջորդող բանակցություններին: Կարել դե Գուխտը կարեւորել է նաեւ հայ-թուրքական սահմանի հետ կապված խնդրի լուծումը: Որքան հասկանում եմ, այս խնդիրն ունի կարեւոր նշանակություն Լեռնային Ղարաբաղի խաղաղ համաձայնագրի կենսունակությունն ապահովելու տեսակետից», - ընդգծել է նա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |