Հայաստանը վճռականորեն դեմ է Թուրքիայի մասնակցությանը խաղաղապահ առաքելությանը Ղարաբաղում25 հունվարի 2006 - 15:32 AMT PanARMENIAN.Net - «Հենց նոր ավարտվեց Կարել դե Գուխտի եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը: Հիմնականում բանակցությունները կենտրոնացել էին Լեռնային Ղարաբարի հետ կապված խնդրի շուրջ»,- հայտնել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը ԵԱՀԿ նախագահ, Բելգիայի արտգործնախարար Կարել դե Գուխտի հետ համատեղ Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Վ. Օսկանյանը նշել է, որ այդ այցը տեղի է ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների լոնդոնյան հանդիպումից հետո, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպման նախօրեին: Նրա խոսքերի համաձայն, այսօր կողմերի տեսակետների միջեւ էական տարբերություններ կան կապված Լեռնային Ղարաբաղի հարցի հետ, կան խոչնդոտներ, որ պետք է հաղթահարվեն: ՀՀ արտգործնախարարը տեղեկացրեց, որ ԵԱՀԿ նախագահի այցի նպատակն էր ծանոթանալ այդ հարցում տեղ գտած խնդիրների հետ, եւ գտնել այդ խնդիրների լուծման հնարավոր ուղիները:«Ես գտնում եմ, որ այդ տեսանկյունից բանակցությունները բավական արդյունավետ անցան. Ռ. Քոչարյանը հստակ ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը, խնդրի էությունը եւ ինչ պետք է արվի դրա լուծման համար»,- ընդգծեց Վ. Օսկանյանը: Բացի այդ, Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նշեց, որ ԵԱՀԿ նախագահը Երեւանից մեկնելու է Բաքու, եւ հույս հայտնեց, որ այդ այցը դրական խթան կհանդիսանա Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման նախապատրաստման փուլում: Պատասխանելով այն հարցին, թե որ երկրների զինվորները հնարավոր է ընդգրկվեն խաղաղապահ ուժերի կազմում, եթե այդպիսինները տեղակայվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, եւ որ երկրները Հայաստանը չէր ցանականա տեսնել խաղաղապահների կազմում` Վ. Օսկանյանը նշեց, որ «խաղաղապահների կազմը հաստասվելու է կողմերի փոխադարձ համաձայնությամբ, սակայն դեռ վաղ է այդ մասին խոսել»: «Մեր դեպքում ես հստակ կարող եմ ասել, որ Հայաստանի համար անընդունելի կլինի խաղաղապահ առաքելության կազմում Թուրքիայի առկայությունը»,- հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |