ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայի և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր 5 հունիսի 2013 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 4-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենատ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության Վոլգոգրադի ակադեմիայի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վլադիմիր Տրետյակովին, ակադեմիայի պետի օգնական Ալեքսանդր Բլինկովին և ակադեմիայի ուսումնական ընթացքի որակի և ուսումնական բաժնի պրակտիկայի պլանավորման և հսկողության բաժանմունքի տեսուչ Լյուբով Գրիգորյանին: Հանդիպման ընթացքում ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայի և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր, ըստ որի՝ կողմերը ղեկավարվելով 2008 թ. հունիսի 20-ի Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև կնքված համագործակցության մասին Համաձայնագրի դրույթներով, ձգտելով գիտության և կրթության բնագավառում փոխշահավետ համագործակցության զարգացման, ուսումնական հաստատությունների, ինչպես նաև ուսանողների, ասպիրանտների, դոկտորանտների, գիտամանկավարժական և գիտական կոլեկտիվների միջև կապերի հաստատման նպատակով՝ պարտավորվեցին համագործակցել ամբիոնների միջև կրթության ոլորտի փորձի փոխանակման և մի շարք այլ հիմնական ու նպատակային ուղղություններով: ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով հյուրերը պարգևատրվեցին «Քննչական գլխավոր վարչության 50-ամյակ» հոբելյանական կրծքանշաններով: ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վլադիմիր Տրետյակովը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ոստիկանության պետին խորհրդանշական հուշանվերներ հանձնեց և հպարտությամբ նշեց, որ Վոլգոգրադի ակադեմիայի շրջանավարտ Վլադիմիր Գասպարյանի լուսանկարը մինչ օրս փակցված է ակադեմիայի շրջանավարտների թանգարանի «Մեր հպարտությունը» պատվո տախտակին: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |