Էրմիտաժում բացվել է «Սուրբ Էջմիածնի գանձերը» ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - 2006 թվականի հունվարի 24-ին Ռուսաստանում Հայաստանի տարվա շրջանակներում Պետական Էրմիտաժում իր աշխատանքն է սկսել «Սուրբ Էջմիածնի գանձերը» ցուցահանդեսը: Բոլոր նմուշները (ցուցահանդեսում ներկայացված են 25-ը) նշանակալից են եւ մեծ գեղարվեստական արժեք ունեն: Ցուցադրությունը ներառում է ձեռագրեր, արծաթյա, ոսկե, թանկարժեք քարերով իրեր, գեղարվեստական մետաղի եւ կարի նմուշներ: Ցուցահանդեսում ներկայացված են նաեւ պատարագի ժամանակ օգտագործվող հանդերձանքը եւ իրերը, որոնք խորհրդանշում են հոգեւորականների կարգը եւ հայ եկեղեցու սպասավորների իշխանությունը: Ցուցադրության կարեւոր մաս են կազմում մասունքները` տրիպտիխներ, խաչեր: Այդտեղ են գտնվում քրիստոնյա եկեղեցու սրբությունները` Ճշմարիտ խաչի մասունքները, որի վրա խաչվել է Քրիստոսը, Նոյյան տապանի բեկորները, հայ եւ բոլոր քրիստոնյաների սրբերի մասունքները: Ցուցադրությունը աշխատանքը կավարտի 2006 թվականի փետրվարի 19-ին, հաղորդում է «Ռուսաստանի թանգարաններ» պորտալը:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---