Հանքարդյունաբերությունն օֆշորից դուրս բերելու նախագիծ. Կառավարությունում և ԱԺ-ում` ոչ դրական եզրակացություն 5 հունիսի 2013 - 19:13 AMT PanARMENIAN.Net - Այսօր ԱԺ-ում տեղի է ունեցել տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկվել է Հրանտ Բագրատյանի հեղինակած «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է 2014 թվականի հունվարի 1-ից հանքարդյունաբերության և արդյունաբերության ոլորտում հանքերի շահագործմամբ և այդ շահագործումից ստացվող հումքի ու պատրաստի արտադրանքի արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող ընկերությունների կապիտալում արգելել այն ընկերությունների մասնակցությունը, որոնք գրանցված են օտարերկրյա օֆշորներում, այդ ընկերություններին արգելել արտադրանքի վաճառքը օֆշորներում գրանցված ընկերություններին, արգելել հումքի, նյութերի, սարքերի, սարքավորումների, տեխնիկայի, տեխնոլոգիաների, ֆինանսական և այլ ծառայությունների գնումները օֆշորային ընկերություններից: Հեղինակի գնահատմամբ` օրինագծի ընդունումը թույլ կտա հանքարդյունաբերության ոլորտում հասնել ստվերային տնտեսության շեշտակի կրճատմանը: Հ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ոչ դրական տեսակետը` միաժամանակ տեղեկացնելով, որ կառավարությունը մշակում է մի նախագիծ, որում կկարգավորվեն նաև օֆշորի հետ կապված խնդիրները: Հանձնաժողովը օրինագծի վերաբերյալ ներկայացրեց ոչ դրական եզրակացություն: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |