ՀՀ-ը և ՌԴ-ն ակտիվացնելու են տարբեր խորհրդարանական հարթակներում գործակցությունը

ՀՀ-ը և ՌԴ-ն ակտիվացնելու են  տարբեր խորհրդարանական հարթակներում գործակցությունը

PanARMENIAN.Net - Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական Սերգեյ Օվերչենկոյի հետ:

Կողմերը համոզմունք են հայտնել, որ հայ-ռուսական խորհրդարանական համագործակցությունը կարևոր նշանակություն ունի երկկողմ փոխգործակցության ամրապնդման ու խորացման գործում: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է ՀՀ ԱԺ-ի և ՌԴ ԴԺ-ի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը: Դրական գնահատվեցին վերջերս ՌԴ-ում անցկացված հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության կոմիտեի հերթական նիստի աշխատանքները և դրանցում բարձրացված հարցերը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորեցին տարբեր խորհրդարանական հարթակներում երկու երկրների միջև հարաբերությունների խորացումը, խորհրդարանական դիվանագիտության զարգացումը, օրենսդրական և այլ ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---