Հոբելյանական երեկո. ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Կարապետյանն 85 տարեկան է![]() 5 հունիսի 2013 - 21:17 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 12-ին, ժամը 19:00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա հոբելյանական երեկո՝ նվիրված ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Կարապետյանի ծննդյան 85 և ստեղծագործական գործունեության 70 ամյակներին: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից: Արտաշես Կարապետյանը 1974-1980 թթ. ղեկավարել է վաստակավոր կոլեկտիվ Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի պարային մասը: Նրա ղեկավարած «Տիգրանակերտ», «Անահիտ», «Լույս» պարախմբերը բազմիցս դարձել են համամիութենական և հանրապետական մրցույթների դափնեկիրներ: Այժմ «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի անսամբլի պարային ծրագրի բեմադրիչն է: Արտաշես Կարապետյանը 1976 թ-ից աշխատում է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարային բաժնում՝ որպես ավագ դասախոս: Արտաշես Կարապետյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով, արժանացել նաև՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |