Գազամուղի պայթյունը Հյուսիսային Օսեթիայում ճանաչվել է ահաբեկչական գործողություն

PanARMENIAN.Net - Ռուսաստանի գլխավոր դատախազությունը Հյուսիսային Օսեթիայում տեղի ունեցած գազամուղի պայթյունի հետ կապված քրեական գործը վերաորակավորել է որպես «ահաբեկչություն»: «Տվյալ քրեական գործը հարուցվել է Հարավային դաշնային շրջանի գլխավոր դատախազությունում եւ քննվում է ըստ Ռուստաստանի քրեական օրենսդրության 205 հոդվածի»,- չորեքշաբթի օրը հայտարարեց ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Նիկոլայ Շեպելը: Նա հիշեցրեց, որ մինչ այդ Հյուսիսային Օսեթիայի դատախազությունը քրեական գործ էր հարուցել դեպի Հայաստան եւ Ադրբեջան տանող գազամուղի պայթեցման փաստով, «գույքի կանխամտածված վնասում» հոդվածով: Բացի այդ, համաձայն նրա խոսքերի, էական էին նաեւ վնասի չափերը` 30մլն. ռուբլուց ոչ պակաս: Շեպելը նաեւ նշեց, որ մինչ այդ նույն այդ հոդվածով գործ էր հարուցվել կապված Կարաչաեվո- Չերկեսիայում գտնվող, Վրաստանին էլեկտրաէներգիա մատակարակող էլեկտրահաղորդիչի պայթեցման փաստով: ՌԴ գլխավոր դատախազի տեղակալը հիմարություն է որակել Հյուսիսային Օսեթիայում գազամուղի դիվերսիային ռուսական հատուկ ծառայությունների հնարավոր առնչության վերաբերյալ վրացական իշխանությունների հայտարարությունը: «Բոլոր այդ հայտարարությունները անլուրջ են, իսկ, ավելի ճիշտ` հիմարություն»,- ասել է Շեպելը, հայտնում է «Գազետա,ռու»-ն:



Հիշեցնենք, որ լույս կիրակի գիշերը Հյուսիսային Օսեթիայում տեղի են ունեցել գազամուղի պայթյուններ: Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս գազամուղի հիմնական եւ օժանդակ ճյուղերում 20 րոպե ընդմիջումով աշխատել են 700-800գր տրոտիլի համարժեք հզորությամբ պայթուցիկ սարքեր: ՌԴ գլխավոր դատախազությունում գտնում են, որ դա դիվերսիա է: Վրաստանը այժմ ռուսական գազը ստանում է տարանցիկ` Ադրբեջանի տարածքով, ուր «Գազպրոմը» մեծացրել է գազի առաքման ծավալները, իսկ Հայաստանը օգտագործում է Աբովյանի ԳՍՊ-ի պաշարները:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---