Երևանում երեկոյան կդիտվի ամպամածության ավելացում

Երևանում  երեկոյան կդիտվի ամպամածության ավելացում

PanARMENIAN.Net - Այսօր հանրապետության տարածքում կդիտվի առանց տեղումների, արևային եղանակ: Կեսօրին մոտ կդիտվի ամպամածության ավելացում, հյուսիսային և արևելյան շրջաններում հավանական է անձրև ու ամպրոպ: Լոռիում և Տավուշում օրվա երկրորդ կեսին սպասվում են ամպրոպային բնույթի` ինտենսիվ անձրևներ, հնարավոր է կարկուտ: Առանձին վայրերում հնարավոր է քամի 20-22մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն առայժմ չի փոխվի, Արարատյան դաշտում ցերեկը կլինի մոտ +30 աստիճան: Հայպետհիդրոպետից հայտնում են, որ վաղը սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում: Երևանում երեկոյան կդիտվի ամպամածության ավելացում, տեղումներ առայժմ չեն սպասվում: Ցերեկը սպասվում է +28+30, երեկոյան +23+25 աստիճան տաքություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---