Հնարավոր է, որ Սերգեյ Իվանովը այնուամենայնիվ այսօր կժամանի Երեվան

PanARMENIAN.Net - Նախնական տվյալների համաձայն, ՌԴ կառավարության նախագահի տեղակալ, պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի գլխավորած պատվիրակության ժամանումը Երեւան, նախատեսվում է այսօր ժամը 23:00-ին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հիշեցնենք, որ հունվարի 25-ին նախատեսված Սերգեյ Իվանովի այցը Երեւան հետաձգվել էր անորոշ ժամանակով անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: Նշենք, որ Երեւան կատարելիք այցի ժամանակ Ս.Իվանովը կհանդիպի Հայաստանի նախագահ Ռ. Քոչարյանի, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ: Սերգեյ Իվանովի գլխավորած պատվիրակությունը ծաղկեպսակ կդնի Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին:
 Ուշագրավ
---