Տնտեսական համագործակցության եվրոպական լիգայի կենտրոնական խորհրդի նիստ` Հայաստանում![]() 6 հունիսի 2013 - 10:23 AMT PanARMENIAN.Net - Այսօր` հունիսի 6-ին, Երևանում կմեկնարկի Տնտեսական համագործակցության եվրոպական լիգայի (ՏՀԵԼ) կենտրոնական խորհրդի երկօրյա նիստը, որը կհյուրընկալի ՏՀԵԼ Հայաստանյան կազմակերպությունը: ՏՀԵԼ կենտրոնական խորհուրդը կազմակերպության բարձրագույն մարմինն է և առաջին անգամ վերջինիս70-ամյա պատմության մեջ այս նիստը տեղի կունենա ԵՄ սահմաններից դուրս: Հատկանշական է, որ Հայաստանը ԵՄ անդամ չհանդիսացող միակ երկիրն է, որտեղ գործում է ՏՀԵԼ: ՏՀԵԼ-ն հիմնադրվել է 1946-ին և համարվում է եվրոպական պողպատի և ածուխի համայնքի, այնուհետև տնտեսական համայնքի հիմնադրման խթանող ուժերից մեկը:Կազմակերպությունում ներկայումս ներգրավված են բարձր հասարակական, քաղաքական և տնտեսական կշիռ ունեցող գործիչներ, ինչպիսիք են Բերնարդ Սնոյը (նախկինում Համաշխարհային բանկի և ԵԶՎԲ-ի գործադիր տնօրեն), Մարտինս դա Քրուզ Անտոնիո (Պորտուգալիայի նախկին արտաքին գործերի նախարար), Օլիվյեր Ժիսկարգ Դեէսթանգ և այլոք: Միավորելով մեծ թվով տնտեսական և քաղաքական գործիչներ կազմակերպությունը մեծ ազդեցություն ունի Եվրոպական և ազգային մակարդակներում որոշում կայացնող կառույցների և տնտեսական համագործակցության խթանման վրա: Այն հանդիսանում է եվրոպական տնտեսական քաղաքականության և ինտեգրման հիմնական խթանող ուժը: ՏՀԵԼ-Հայաստանը հիմնադրվել է շուրջ մեկ տարի առաջ Հայաստանում գործող շուրջ 30 գործարարների և տնտեսագետների կողմից: Վերջինիս նպատակն է նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը և մերձեցմանը եվրոպական տնտեսության հետ:Գործունեության հիմնական ոլորտներն են ԵՄ անդամ պետությունների հետ տնտեսական փոխանակման նպաստումը (ներդրումներ), խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի իրականացում և Հայաստան-ԵՄ առևտրի առանձին ոլորտների զարգացումը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |