Առաջիկա 3 տարիների ընթացքում Հայաստանի դպրոցներում կիրականացվի հանդբոլի «Սմարթ» ծրագիրը

Առաջիկա 3 տարիների ընթացքում Հայաստանի դպրոցներում կիրականացվի հանդբոլի «Սմարթ» ծրագիրը

PanARMENIAN.Net - Գերմանիայի Քյոլն քաղաքում կայացած Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի համաժողովում քննարկվել են մարզաձևի զարգացմանն առնչվող հարցեր և կայացվել մի շարք ուշագրավ որոշումներ:

Առաջիկա երեք տարիներիներին Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի աջակցությամբ «Սմարթ» ծրագիրը կիրականացվի Հայաստանի հանրակրթական դպրոցներում: Հայաստանից համաժողովին մասնակցած Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Աննա Մելքոնյանն այդ մասին պայմանագիր է կնքել Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Ժան Բրիհոլտի հետ:

«Սմարթ» ծրագրի շնորհիվ հանդբոլն արմատավորվում է հանրակրթական դպրոցներում և կանաոնավոր պարապելու հնարավորություն տալիս: Տրամադրվում են գնդակներ, մարզագույք, մասնագետների համար միջազգային սեմինարներ կազմակերպվում:

Նախկինինում «Սմարթ» ծրագիրը Հայաստանում իրականացվել է 2006-2009 և 2009-2012 թվականներինն:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---