Բաքվում հերքում են Ադրբեջանից Հայաստան գազի առաքումների մասին հաղորդագրությունները

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Շոն Մակքորմաքի հայտարարությունն Ադրբեջանից Հայաստան գազի առաքումների վերաբերյալ սխալ է, ինչն էլ հաստատել են Բաքվում ԱՄՆ դեսպանի հետ բանակցությունները: Այդ մասին հունվարի 25-ին Բաքվում, պատասխանելով լրագրողների հարցերին, հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը: «Բաքվում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշը նշել է, որ Շոն Մակքորմաքը սխալվել է, Վրաստանի փոխարեն ասելով Հայաստան»,-ասել է Էլմար Մամեդյարովը:



Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Վաշինգթոնում կայացած ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Շոն Մակքորմաքը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն իր դերն է ունեցել այն բանում, որ Վրաստանը սկսել է գազ ստանալ Ադրբեջանի տարածքով: «Մենք պահպանում էինք շփումը ներգրավված կողմերի հետ: Որքան գիտեմ, ներկայումս Վրաստանը գազ է ստանում է Ադրբեջանից եւ էլեկտրաէներգիա Թուրքիայից, եղել են նաեւ խափանումներ Հայաստանին գազի մատակարարման առումով, եւ ադրբեջանական գազը փոխադրվում է Հայաստան»,-հայտարարել էր նա, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---