Ալեքսանդր Կռիլով. Հրաշքներ չեն լինում, հատկապես Ռուսաստանի ու Վրաստանի միջև հարաբերություններում![]() 6 հունիսի 2013 - 13:03 AMT PanARMENIAN.Net - «Շատ են քննադատական դիտողությունները Աբաշիձե-Կարասին երկխոսության վերաբերյալ, սակայն ես դրան կողմ չեմ: Այն բանից հետո, ինչ կատարվել է վերջին 20 տարում հետխորհրդային տարածքում, ակնկալել, որ մի հրաշքով հնարավոր է լուծել երկու երկրների միջև առկա խնդիրները, չի կարելի»,-գտնում է Կովկասագետների գիտական հանրության ղեկավար Ալեքսանդր Կռիլովը: Ըստ նրա, ինչ-ինչ շատ ջերմ հույսեր չեն արդարանում: Արագ դա չես լուծի, սակայն դա վկայում է խնդիրների բարդության մասին, որոնք առկա են երկկողմ հարաբերություններում, այլ ոչ թե այն մասին, որ այդ ձևաչափն անարդյունավետ է: «Երկխոսության մակարդակը հնարավոր կլինի բարձրացնել, երբ որ վրացական կողմը դադարի պահանջներ առաջադրել, ասենք, Աբխազիայում և Հարավային Օսեթիայում ՌԴ դեսպանությունները փակելու մասին: Սակայն, չեմ կարծում, թե այդ խնդիրն արագ կլուծվի»,-ասել է նա, գրում է rus.ruvr.ru-ն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |