Վարդան Մինասյան. Եթե մնացած խաղերում հաղթենք, կկարողանանք նվաճել ԱԱ ուղեգիր 6 հունիսի 2013 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հունիսի 7-ին կայանալիք Մալթայի հետ խաղից առաջ նշեց, որ իրենց գլխավոր նպատակը հաղթանակ տանելն է: «Փոքր վնասվածք ունի Կառլեն Մկրտչյանը, բայց հույս ունեմ, որ նա կմասնակցի հանդիպմանը: Մեր ֆուտբոլիստների մոտ ֆունկցիոնալ պատրաստվածության խնդիր կա, որոշ խաղացողներ էլ իրենց թիմներում հիմնական կազմում չեն հանդես գալիս»,- ասաց Մինասյանը: Նա շեշտեց, որ իրենց չի մտահոգում, որ Մալթան խմբում ամենաթույլ թիմն է, քանի որ իրենք բոլոր մրցակիցների հետ էլ ձգտում են 3 միավոր վաստակել. «Զուտ վիճակագրական տեսանկյունից եթե դիտարկենք, մնացած բոլոր խաղերում հաղթելու դեպքում մենք կկարողանանք ուղեգիր նվաճել, բայց հիմա մենք մտածում ենք միայն Մալթայի խաղի մասին»: Մարզիչն ընդգծեց, որ Կարեն Մուրադյանը և Վարազդատ Հարոյանը մասնակցելու են այսօր կայանալիք Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղին, որը մրցելու է Իսլանդիայի հետ, իսկ վաղը արդեն ազգային ընտրանու տրամադրության տակ են լինելու: Հունիսի 11-հայ ֆուտբոլիստները մրցելու են Դանիայի հետ, և, ըստ Մինասյանի, այդ խաղում իրենց մարտավարությունն ու կազմը փոխվելու է, քանի որ թիմերն իրենց ոճերով տարբերվում են: 2014 թվականի ԱԱ ընտրական մրցաշարի Հայաստան-Մալթա հանդիպումը կայանալու է Երևանի ժամանակով ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի |