Տիգրան Սարգսյանն առաջարկել է հանդիպել կառավարության մոտ հավաքված ազատամարտիկներին![]() 6 հունիսի 2013 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը քիչ առաջ կառավարության մոտ բողոքի ակցիա կազմակերպած ազատամարտիկներին փոխանցեց վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկը: Վարչապետն առաջարկել է հանդիպել: Ազատամարտիկները համաձայնեցին: Այժմ նրանք գնում են Ազատության հրապարակ՝ հետագա անելիքները հստակեցնելու, քանի որ ըստ վարչապետի առաջարկի՝ հանդիպմանը բոլորը չեն կարող ներկա գտնվել, ազատամարտիկների անունից կներկայանան 3-4 մարդ: Հիշեցնենք, որ այօր ազատամարտիկները կառավարության մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել, նրանք պահանջում են բարձրացնել իրենց թոշակները: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |