Անդրեյ Եպիֆանցև. Թուրքիայի իրադարձությունները ցույց են տալիս, թե որքան խոցելի է իշխանությունը բռնատիրական հասարակությունում

Անդրեյ Եպիֆանցև. Թուրքիայի իրադարձությունները ցույց են տալիս, թե որքան խոցելի է իշխանությունը բռնատիրական հասարակությունում

PanARMENIAN.Net - «Ես չեմ տեսնում, թե ինչպես կարող են վերջին իրադարձությունները Թուրքիայում ազդել Ադրբեջանի վրա: Դա կարող էր տեղի ունենալ, եթե Ռեջեփ Թայիփ Էրդողանը տապալվեր և իշխանության գային բոլորովին այլ մարդիկ, որոնք ինչ-որ կերպ կփոխեին վերաբերմունքն Ադրբեջանի, Հայաստանի, Ղարաբաղի հարցի նկատմամբ: Այժմ դա քիչ հավանական է և հավանաբար այդպես չի լինի»,-հայտարարել է PanARMENIAN.Net ին «Alte et Certe» վերլուծական կենտրոնի ղեկավար Անդրեյ Եպիֆանցևը: Ըստ նրա, Թուրքիայի իրադարձությունները ցույց են տալիս, թե որքան խոցելի է իշխանությունը բռնատիրական հասարակությունում: Նման սեցնարի նախադրյալներ կան նաև Ադրբեջանում՝ առկա է բռնատիրությունը, ընդդիմության ճնշումը, խոսքի ազատության բացակայությունը, ԶԼՄ-ների վերահսկումը, քաղաքացիական հասարակության ճնշումը, կլանների բարգավաճումը, հանրության կտրուկ շերտավորումը ըստ եկամուտների, այս ամենն այն ցասումի ողկույզներն են, որոնք մենք տեսնում ենք ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում: Դա հանգեցնում է նրան, որ ստեղծվում է հեղափոխական իրավիճակ կամ նման իրավիճակ և կայծի բռնկման հարցը ժամանակի հարց է դառնում:

«Այս կայծի բռնկումը, ինչպես նաև այն իրադարձությունը, որը կդառնա այդ կայծը, անկանխատեսելի է: Մեծ հավանականությամբ կարելի է պնդել, որ Բաքվի և անձամբ Իլհամ Ալիևի համար նման իրադարձություն կարող է լինել պարտությունը Ղարաբաղում նոր հակամարտության դեպքում: Եթե ադրբեջանական իշխանությունները նախաձեռնեն դա և պարտվեն, ապա ադրբեջանցիները կարող են հիշեցնել Ալիևին այն ամենը, ինչ հիմա թուրքերը հիշեցնում են Էրդողանին և փաստ չէ, որ Ադրբեջանի ղեկավարը կկարողանա նույն թեթևությամբ հաղթահարել դա, ինչ նրա թուրք պաշտոնակիցը: Կարծում եմ, անձնական մակարդակով, այդ վտանգի իմացությունը և գիտակցումը այն կարևոր պատճառներից մեկն է, թե ինչու պատերազմը ԼՂՀ-ում դեռ չի սկսվել»,-ասել է ռուս քաղաքագետը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---