Դավիթ Սանասարյան. Սուրիկ Խաչատրյանն այժմ ավելի վտանգավոր է դարձել, քան եղել է 6 հունիսի 2013 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այժմ ավելի վտանգավոր է դարձել, քան եղել է: Կարծիքը «Պահանջում ենք պատժել Հարսնաքարում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության համակարգող Դավիթ Սանասարյանինն է: Այսօր ասուլիսի ժամանակ նա ասաց.«Սուրիկ Խաչատրյանը բազմիցս ապացուցել է, որ այդպիսին է, բայց իշխանությունները հենված են քրեական տարրերի վրա, նրանց աջակցությունն են վայելում, և այդ պատճառով մենք ունենալու ենք նման դեպքեր: Եթե նրանք մի բան անեն, պարզվելու է` քնած են եղել կամ տարածքում ֆուտբոլ նայելուց: Ս. Խաչատրյանը դեռ պետք է իշխանությանը, այդ պատճառով էլ նրա դեմ ոչինչ չեն անում»: Իսկ իրենք միանգամից մի քանի բան են պատրաստվում անել` առաջիկա օրերին Գորիսում բողոքի ակցիա են անցկացնել և Սյունիքի մարզպետարանի հաղորդագրությունն էլ անպատասխան չեն թողնի.«Մենք այսօր հանցագործության մասին հայտարարություն ենք տարածելու, քանի որ մարզպետարանի կայքում տարածվելու է հաղորդագրություն, որը առնչվում է նախաքննության փուլում գտնվող գործի մանրամասներին»,-ասաց նա և ավելացրեց, որ այդ հայտարարությունը մարտաֆիլմի սցենար հիշեցնելուց բացի տպավորություն է ստեղծում, թե եղբայրն է եղբորը կրակել: Հիշեցնենք, որ հունիսի 1-ի գիշերը Սյունքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ մոտ հնչել են կրակոցներ, ինչի արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահներից հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Բուդաղյաններից մեկը Գորիսի գնդի նախկին հրամանատարն է, ով այժմ ծառայում է ԼՂՀ ՊԲ-ում, իսկ մյուսը` Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածուն էր: Սյունիքի մարզպետի որդին ու թիկնապահը կալանավորված են: Գորիսի միջադեպի և Հարսանքարի գործի միջև զուգահեռ անցկացնելով, Սանասարյանը նշեց.«Ռուբեն Հայրապետյանը վայր դրեց մանդատը, որն իր համար մեծ նշանակություն չուներ և Հայրապետյանն արդեն առաջվա Հայրապետյանը չէ: Նա մի կողմ քաշված է, բայց պատիժը չի կրել: Նա նորից գալիս է դատարան և ասում, որ փող են տվել, եկել իր դեմ բողոքում են»: Այնպես որ Սուրիկ Խաչատրյանը պետք է ոչ միայն հեռացվի, այլև քրեական պատասխանատվության ենթարկվի: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |